Պատրաստ ենք անկլավները վերադարձնել․ Ալեն Սիմոնյան
ԽՍՀՄ ժամանակ մտածել են, որ ԽՍՀՄ-ը հավերժ է եւ բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կա կոնկրետ Արծվաշենը, որի Հայաստանին պատկանելիությունը ոչ մի կողմ չի սակարկում, բայց ես վստահ եմ, որ մենք այդ հարցում լուծում կգտնենք»,-ասաց նա՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե անկլավների մասով չկան իրավական հիմքեր և փաստաթղթեր:
Հարցի՝ կա՞ իրավական հիմք անկլավների մասով, Սիմոնյանը պատասխանեց. «Եթե կա, մենք պատրաստ ենք իրենց անկլավները վերադարձնել, իրենք էլ մեր Արծվաշենը պետք է վերադարձնեն: Ես չեմ բացառում, որ մենք ինչ-որ լուծում կգտնենք, եւ, օրինակ, այն, ինչ գտնվում է սահմանից այս կողմ, կմնա այստեղ, այն, ին գտնվում է սահմանից այն կողմ, կմնա այնտեղ: Օրինակ, Արծվաշենն իր տարածքով շատ ավելի մեծ է, քան այն 2-3 անկլավը, որոնց մասին Ադրբեջանը կարող է խոսել»:
«Եթե խաղաղություն է, Հայաստանն ի վիճակի է, այդ մի քանի փոքր տարածքները, որ Հայաստանից հնարավորություն ունեն էքսկլավ գնալու, իր ուժերով վերահսկել եւ տրամադրել: Նույնը պետք է անի Ադրբեջանը: Մենք ամեն ինչ անում ենք հավասարության տրամաբանության մեջ»,- հավելեց ԱԺ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները․ «Հետք»
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գր...
Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները, որոնց համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգ...
Փոխվարչապետի գրասենյակը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կայանալիք հանդիպման մասին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմ...
Սերգեյ Բագրատյանի կինը ավազի ապօրինի հանք է շահագործում․ «Հետք»
Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը...