Բայրամովը հայտնել է՝ Հայաստանը տեղեկացված է եղել սեպտեմբերին Ադրբեջանի գործողությունների մասին
Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Հայաստանը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված «հակաահաբեկչական միջոցառումների» (Ադրբեջանի զանգվածային ռազմական ագրեսիա Արցախի դեմ) մասին, որոնք ձեռնարկվել են «Ադրբեջանի տարածքից» Հայաստանի կողմից իր զինված ուժերը դուրս չբերելու ֆոնին:
Բայրամաովն ընդգծել է, որ «Ղարաբաղից հայ բնակչության հեռանալու պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրա է»:
«Այս գործընթացի ընթացքում որևէ քաղաքացիական անձի նկատմամբ բռնության ոչ մի դեպք չի գրանցվել, ինչը, ի թիվս այլ հարցերի, հաստատել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հայ բնակչությունը լքել է «մեր տարածքը», դրա պատասխանատվությունը կրում են Հայաստանի իշխանություններն ու «նրանց կողմից վերահսկվող անջատողական ռեժիմը»»,- ասել է Բայրամովը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...
Ռուսաստանում Փաշինյանին սպասում են․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց դեռևս ներառված չէ։ Այս մասի...
ԱԱԾ-ն հարցաքննության է տարել նախկին պաշտոնյաների կանանց․ «Ժողովուրդ»
ԱԱԾ-ն մտել է Երևանի մի քանի մանկապարտեզներ ու տնօրեններին հարցաքննության տարել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և...