Սիրանույշ Սահակյանը հայտնել է, թե մոտավոր երբ կսկսվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունները
Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի կարծիքով, Բաքվում գերեվարման մեջ գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործերով դատավարությունները 6 ամսից շուտ չեն սկսվի: Նա կարծում է, որ դրանք լինելու են ցուցադրական դատեր, ունենալու են նաեւ բաց հատվածներ, բայց քանի դեռ այլ գերեվարվածների դատերն ավարտված չեն, բարձրաստիճան անձանց գործերը կհետաձգվեն:
Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ Սիրանույշ Սահակյանն անդրադարձավ նաեւ գերեվարված հայ անձանց պաշտպանությունը կազմակերպելու գործում միջազգային մասնագետների ներգրավման հնարավորություններին, որոնք խիստ սահմանափակ են Ադրբեջանի օրենսդրության պայմաններում: Բացի այդ, առկա մնացյալ հնարավորություններն այդ երկրում կանխարգելում են: Ամեն դեպքում, նա տեղեկություններ ունի, որ գերեւարված որոշ բարձրաստիճան անձանց պարագայում, միջազգային մասնագետներ ներգրավվելու գործընթաց կա: Թե ո՞ր անձանց մասին է խոսքը, բանախոսը ձեռնպահ մնաց բացահայտել:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքն էր հայտարարել՝ նրա պաշտպանությունը կազմակերպելու գործում միջազգային փաստաբանների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ են պայմանավորվել ՀՀ–ի և Ադրբեջանի փոխվարչապետները. ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնել
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հ...
ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը. նոր նախագիծ
ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օ...
«Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ...
Որն է Երևանում կայանատեղիների վարձավճարների բարձրացման պատճառը. փոխքաղաքապետը մանրամասնում է
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվել է հանրային քննարկում։ Թեման Երևանում կայանատեղիների վարձա...