Ո՞ր դեպքում Պուտինը խաղաղության կգնա
Պուտինը Ուկրաինայի հետ խաղաղության չի գնա մինչև 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահի ընտրությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը, որը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո ելույթ է ունեցել լրագրողների առջև:
Պաշտոնյան խոսել է անանունության պայմանով, նրա խոսքերը մեջբերում Է Reuters գործակալությունը ։
«Ես ակնկալում եմ, որ Պուտինը խաղաղություն կամ բովանդակալից խաղաղություն չի հաստատի մինչև մեր ընտրությունների արդյունքները տեսնելը», - ասել է պաշտոնյան:
Նշվում է, որ ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ ընտրություններում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը կարող է խաթարել Արևմուտքի աջակցությունը Կիևին: Թրամփը, որը հավակնում է վերընտրվել 2024 թվականին, ավելի վաղ խիստ քննադատել էր Ուկրաինային ամերիկյան աջակցությունը Ռուսաստանի հետ պատերազմում:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...
Ռուսաստանում Փաշինյանին սպասում են․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց դեռևս ներառված չէ։ Այս մասի...
ԱԱԾ-ն հարցաքննության է տարել նախկին պաշտոնյաների կանանց․ «Ժողովուրդ»
ԱԱԾ-ն մտել է Երևանի մի քանի մանկապարտեզներ ու տնօրեններին հարցաքննության տարել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...