Ուկրաինայի ՊՆ-ն՝ Բուդանովի կնոջ թունավորման մասին
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հաստատել է, որ թունավորվել է ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի կինը։ Այդ մասին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտնել է «Ազատության» ուկրաինական ծառայության լրագրողներին։
Նա կատարվածի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաբելյան հրատարակության աղբյուրները հայտնել էին, որ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության (ԳՈՒՎ) ղեկավար Կիրիլ Բուդանովի կնոջ մոտ բժիշկները ծանր մետաղից թունավորում են ախտորոշել։
Բաբելի զրուցակիցները պնում են, որ «այդ նյութերը ոչ մի կերպ չեն օգտագործվում առօրյա կյանքում կամ ռազմական գործերում»։
«Նրանց ներկայությունը կարող է վկայել կոնկրետ անձի թունավորման միտումնավոր փորձի մասին»,- ասել են աղբյուրները։
Նմանատիպ հոդվածներ
Լուրջ խնդիր է առաջացնելու․ Քեյանը՝ կայանատեղիների վերաբերյալ փոփոխության մասին
Այս որոշումը չմտածված որոշում է, քանի որ հաշվի չի առնվում այդ գոտիներում բնակվող բնակիչների իրավունքները։ Auroranews-ի&n...
Լարսում հայկական բեռնատարները սպասում են իրենց հերթին․ նրանց թիվը հասնում է 1700-ի
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ՝ սահմանի վրացական և ռուսական կողմերում սպասում են անցման իրենց հերթի...
Արցախից բռնի տեղահանված քանի անձ է լքել Հայաստանը․ ԱԱԾ
2023 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից պետական սահմանի օդային և ցամաքային անցման կետերով Հայա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի հերթական վանդալիզմը․ աղբակույտի է վերածվել Շուշիի եկեղեցիներից մեկի պատմական շերտերը
Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունն ահազանգում է, որ Ադրբեջանն ա...