ՌԴ-ն պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ փոքր ատոմային էներգետիկայի ոլորտում․ Նովակ
Ռուսաստանը հեռանկարներ է տեսնում փոքր ատոմային էներգետիկայի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում:
«Պատրաստ ենք շարունակել համագործակցությունը փոքր հզորությամբ ատոմակայանների ոլորտում»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ էներգետիկան երկրների համագործակցության առանցքային ուղղություններից է, Ռուսաստանը Թուրքիային էներգառեսուրսների կայուն հոսք է մատակարարում։
Նովակն ավելացրել է, որ Ռուսաստանը և Թուրքիան փոխգործակցության լավ հեռանկարներ ունեն միջուկային բժշկության, հազվադեպ մետաղներից պատրաստվող իրերի, կոմպոզիտային նյութերի և լիթիում-իոնային կուտակիչների հիման վրա էներգիայի կուտակիչների արտադրության, ինչպես նաև ջրամաքրման և աղբի այրման տեխնոլոգիաների ոլորտում։ Քննարկվում են համատեղ նախագծեր մետալուրգիայի, ավտոմեքենաշինության, թեթև և քիմիական արդյունաբերության ոլորտներում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու կառավարության նիստի ժամանակ անջատվեց հոսանքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը...
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին
Արաբագետ մի երիտասարդ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգային ոլորտին վերաբերող հարց ուղղեց`հետաքրքրվելով, թե Ադրբեջանն ին...
Բլինքենը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ․ ինչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Պետդե...
Գործում են ի՞նչ անեն․ ՀՀ նախագահը՝ Արցախի պետական ինստիտուտների մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն ա...