ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արագածոտնի մարզում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ
Նոյեմբերի 25-ին, ժամը 12։49-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Հաղորդվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» (վարորդներ՝ Մ․ Ս․, ծնված 1983 թ․, Գ․ Մ․, ծնված 1990 թ.) մակնիշի ավտոմեքենաները, «ZIL» (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1995 թ․) և «Ford» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1964 թ․) մակնիշների բեռնատարները։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Opel» մակնիշի ավտոմեքենաներից մեկի վարորդ Մ․ Ս․-ին և ուղևոր Գ․ Պ․-ն (ծնված 1985 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնատել են բավարար։




Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Սյունիքում զինծառայողներ տեղափոխող մեքենայի կողաշրջման մասին
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների ՀՀ ՊՆ -ը հաղորդագրություն է տարածել։ «Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Սյունիքի մարզում ՊՆ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կոմիտասում ավտոբուսներ են բախվել
Կոմիտասի պողոտայում՝ բարձրացող ուղղության վրա, ավտոբուսներ են բախվել, ավտոբուսներից մեկի ապակին է կոտրվել։Երթևեկությունը...
Մաշտոցի պողոտայում 3 մարդ վրաերթի է ենթարկվել, այդ թվում՝ մեկ երեխա
Քիչ առաջ երեք մարդ է տեղափոխվել հիվանդանոց Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով։Sputnik Արմենիայի թղ...
Քաղաքացին բենզինը լցրել է վրան․ ինչ է կատարվել Հարկադիրի շենքի դիմաց․ Armlur
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 48-ամյա տղամարդն արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող հա...