«Սա ընդամենը կարճ դադար է, որից հետո ռազմական գործողությունները «ինտենսիվ ռեժիմով» կշարունակվեն»․ Իսրայելի պաշտպանության նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն առաջիկա հրադադարը Գազայի հատվածում անվանել է «կարճ դադար», որից հետո ռազմական գործողությունները «ինտենսիվ ռեժիմով» կշարունակվեն առնվազն ևս երկու ամիս:
«Սա կլինի կարճ դադար, որից հետո կշարունակվեն ինտենսիվ մարտերը, և ճնշում կստեղծվի ավելի շատ առևանգվածներին վերադարձնելու համար: Սպասվում է ևս առնվազն երկու ամիս մարտեր», - ասել է Գալանտը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման համար մարդասիրական հրադադարը հետաձգվելու է մինչեւ նոյեմբերի 24-ը, թեեւ նոյեմբերի 23-ը նախատեսված էր։ CNN-ի աղբյուրը հայտնել է, որ հետաձգման պատճառն այն է, որ Իսրայելը դեռ չի ստացել ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակված առաջին պատանդների անունները։
Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ այս գործընթացը բարդ է և տեղի կունենա մի քանի փուլով։
ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը պայմանավորվել են Գազայի հատվածում քառօրյա հրադադարի մասին՝ իսրայելական բանտերում պատիժ կրող 50 իսրայելցի պատանդների և 150 պաղեստինցի կանանց ու երեխաների ազատ արձակման դիմաց։ Միջնորդը Կարմիր Խաչն է։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն հայտարարել է «ռազմական Շենգեն» ստեղծելու ցանկության մասին
ՆԱՏՕ-ի լոգիստիկայի և նյութատեխնիկական ապահովման միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Սոլֆրանկը լրատվամիջոցներին աս...
Ի՞նչ պայմաններով են ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը պայմանավորվել հրադադարի մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալ թեւը հաստատում է, որ քառօրյա մարդասիրական զինադադարը կսկսվի ուրբաթ առավոտյան, ինչպես...
Հայտնի է՝ Գազայի հատվածում հումանիտար հրադադարի օրը
Նոյեմբերի 24-ին` ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով 9:00-ին), Գազայի հատվածում հումանիտար հրադադար կհաստատվի։Տեղեկությունը հ...
Իսրայելի բանակը հայտարարություն է արել
Իսրայելի պաշտպանության բանակը հրադադարի ավարտից անմիջապես հետո կվերսկսի ռազմական գործողությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ շար...