Ի՞նչ պայմաններով են ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը պայմանավորվել հրադադարի մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալ թեւը հաստատում է, որ քառօրյա մարդասիրական զինադադարը կսկսվի ուրբաթ առավոտյան, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կատարի ԱԳՆ-ն։
«Չորս օրվա ընթացքում 50 պատանդ կազատվի», - ասել է Իզ-Ադ-Դին ալ-Քասամ բրիգադների ներկայացուցիչը, հաղորդում է BBC-ն:
Նա նաև հաստատել է Իսրայելից ստացված տեղեկությունը, որ յուրաքանչյուր իսրայելցի պատանդի դիմաց Իսրայելի բանտերից երեք պաղեստինցի բանտարկյալ ազատ կարձակվի։
Ամեն օր 200 բեռնատար՝օգնությամբ, սա է, ըստ ՀԱՄԱՍ-ի, զինադադարի պայմանը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալ թեւը հայտնել է, որ այս չորս օրերից յուրաքանչյուրի ընթացքում Գազայի հատված կժամանի չորս բեռնատար՝ վառելիքով և 200 բեռնատար՝ այլ մարդասիրական օգնությամբ։
Պաղեստինյան խմբավորման կողմից վերցված 13 պատանդներ ազատ կարձակվեն ուրբաթ օրը, ասել է Կատարի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, որը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում հիմնական միջնորդն է։ Դրա խոսքով՝ արդեն ստացվել է Գազայից ազատ արձակվող քաղաքացիական անձանց ցուցակը, իսկ առաջին խումբը ազատ կարձակվի ուրբաթ օրը՝ ժամը 16։00-ին։ Կատարը ձգտում է նրան, որ այս գործարքը հանգեցնի տեւական զինադադարի:
Ըստ Կատարի ԱԳՆ-ի՝ խաղաղ բնակիչներին ազատ արձակելու չափանիշները «զուտ հումանիտար» էին. կանանց և երեխաներին հնարավորինս արագ դուրս բերել հարձակումից։ Իսրայելի վարչապետի աշխատակազմը հաստատել է վաղը ազատ արձակվող պատանդների ցուցակի ստացումը։ Պատանդները կհանձնվեն Կարմիր Խաչի պաշտոնյաներին, և մտադրությունն այն է, որ փոխանցումը հնարավորինս անվտանգ լինի բոլոր կողմերի համար, ասել է Կատարի դիվանագետը։ «Մենք պետք է հիշենք, որ սա պատերազմական գոտի է», - ավելացրեց նա:
Նմանատիպ հոդվածներ
«Սա ընդամենը կարճ դադար է, որից հետո ռազմական գործողությունները «ինտենսիվ ռեժիմով» կշարունակվեն»․ Իսրայելի պաշտպանության նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն առաջիկա հրադադարը Գազայի հատվածում անվանել է «կարճ դադար», որից հետո ռազմակա...
ՆԱՏՕ-ն հայտարարել է «ռազմական Շենգեն» ստեղծելու ցանկության մասին
ՆԱՏՕ-ի լոգիստիկայի և նյութատեխնիկական ապահովման միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Սոլֆրանկը լրատվամիջոցներին աս...
Հայտնի է՝ Գազայի հատվածում հումանիտար հրադադարի օրը
Նոյեմբերի 24-ին` ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով 9:00-ին), Գազայի հատվածում հումանիտար հրադադար կհաստատվի։Տեղեկությունը հ...
Իսրայելի բանակը հայտարարություն է արել
Իսրայելի պաշտպանության բանակը հրադադարի ավարտից անմիջապես հետո կվերսկսի ռազմական գործողությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ շար...