Հայտնի է՝ Գազայի հատվածում հումանիտար հրադադարի օրը
Նոյեմբերի 24-ին` ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով 9:00-ին), Գազայի հատվածում հումանիտար հրադադար կհաստատվի։
Տեղեկությունը հայտնում է Կատարի ԱԳՆ-ն:
ՀԱՄԱՍ–ը իսրայելցի պատանդների առաջին խմբին` 13 կանայք և երեխաներ, կփոխանցի Երևանի ժամանակով 18:00-ին:
Կատարի ԱԳՆ–ն նաև նշել է, որ դադարեցրել է շփումները հրադադարի բոլոր կողմերի և միջնորդների հետ, ազատ արձակվածների ցուցակները պատրաստ են։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գազայի հատվածում հումանիտար հրադադար կհետաձգվի մինչև նոյեմբերի 24-ը, թեև նախատեսվում էր նոյեմբերի 23-ին: CNN -ի աղբյուրը հայտնել էր, որ հետաձգման պատճառն այն է, որ Իսրայելը դեռ չի ստացել պատանդների անունները, որոնց պետք է ազատ արձակի ՀԱՄԱՍ-ը:
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչներն ասել են, որ այդ գործընթացը բարդ է և մի քանի փուլով է ընթանում։
Նմանատիպ հոդվածներ
«Սա ընդամենը կարճ դադար է, որից հետո ռազմական գործողությունները «ինտենսիվ ռեժիմով» կշարունակվեն»․ Իսրայելի պաշտպանության նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն առաջիկա հրադադարը Գազայի հատվածում անվանել է «կարճ դադար», որից հետո ռազմակա...
ՆԱՏՕ-ն հայտարարել է «ռազմական Շենգեն» ստեղծելու ցանկության մասին
ՆԱՏՕ-ի լոգիստիկայի և նյութատեխնիկական ապահովման միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Սոլֆրանկը լրատվամիջոցներին աս...
Ի՞նչ պայմաններով են ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը պայմանավորվել հրադադարի մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալ թեւը հաստատում է, որ քառօրյա մարդասիրական զինադադարը կսկսվի ուրբաթ առավոտյան, ինչպես...
Իսրայելի բանակը հայտարարություն է արել
Իսրայելի պաշտպանության բանակը հրադադարի ավարտից անմիջապես հետո կվերսկսի ռազմական գործողությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ շար...