Էրդողանը` Գազայում մարդասիրական հրադադարի հաստատման պայմանավորվածության մասին
Գազայի հատվածում չորսօրյա մարդասիրական հրադադարի հաստատման պայմանավորվածությունը «դրական զարգացում» է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նշենք, որ Էրդողանն այս մասին ասել է «Մեծ քսանյակի» առցանց գագաթնաժողովի իր տեսաուղերձում։
«Մենք ակնկալում ենք, որ այս քայլը կնպաստի կայուն զինադադարին և, ի վերջո, խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը», - ասել է Էրդողանը։
Նշենք, որ Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 23-ին։ Այս մասին հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Աբու Մարզուկը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում». Զախարովա
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` անդրա...
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին
Արաբագետ մի երիտասարդ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգային ոլորտին վերաբերող հարց ուղղեց`հետաքրքրվելով, թե Ադրբեջանն ին...
Ինչու կառավարության նիստի ժամանակ անջատվեց հոսանքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը...
Տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ-ի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Կլաար
Միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացա...