Իսրայելը մեղադրել է Իրանին` Կարմիր ծովում նավը առևանգելու մեջ
Իսրայելը դատապարտել է Եմենի հութիների կողմից Կարմիր ծովում Galaxy Leader առևտրային նավի գրավումը և մեղադրել Իրանին։
Ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։
Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ կիրակի օրը Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահ շարժման մարտիկներին հաջողվել է Կարմիր ծովում կալանել Galaxy Leader առևտրային բեռնանավը, որը կրում է Բահամյան կղզիների դրոշը, բայց ենթադրաբար պատկանում է իսրայելական ընկերությանը։
Հութիներն ասել են, որ իրենք դա արել են որպես Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումներին աջակցելու նշան՝ Իսրայելի ռազմական գործողությունների ֆոնին:
Իսրայելի պաշտպանության բանակն ավելի ուշ հայտարարեց, որ նավը իսրայելական չէ, և որ անձնակազմում իսրայելցիներ չկան։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի հարձակումը միջազգային նավի վրա: Նավը, որը պատկանում է բրիտանական ընկերությանը և կառավարվում է ճապոնական ընկերության կողմից, Իրանի հրամանով զավթվել է Եմենում հութի զինյալների կողմից»,- ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելական բանակը նոր թունել է հայտնաբերել Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) պնդում է, որ Գազայի հատվածում Ալ-Շիֆա հիվանդանոցի տակ 55 մետրանոց թունել է հայտնաբեր...
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը հույս է հայտնել, որ շուտով «զգալի թվով» պատանդներ կազատվեն
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Հերցոգը ABC-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը շուտով կազատի «զգալի թվով պ...
Պաղեստինի դեսպանը մեղադրել է Մեծ Բրիտանիային անկարողության մեջ
Մեծ Բրիտանիայում Պաղեստինի դեսպան Հուսամ Զոմլոտը մեղադրել է բրիտանական կառավարությանը Լոնդոնում պաղեստինյան առաքելության...
ԱՄՆ-ն կոչ է արել Ուկրաինային՝ դադարեցնել Ռուսաստանի պարտության մասին երազելը․ The Wall Street Journal
ԱՄՆ-ում կոչ են արել դադարեցնել Ուկրաինայում Ռուսաստանի պարտության մասին երազելը, գրում է The Wall Street Journal թերթը:«...