Ալ-Շիֆա հիվանդանոցի մոտ պատանդի դի է հայտնաբերվել. ՑԱԽԱԼ

Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի մոտ իսրայելցի զինվորականները հայտնաբերել են հոկտեմբերի 7-ին պաղեստինցի արմատականների կողմից առևանգված պատանդներից մեկի դին, այնտեղ հայտնաբերվել է նաև զենք։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։


«ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված Յեհուդիտ Վայսի մարմինը Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Գազայի հատվածում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցի հարևանությամբ գտնվող շենքում և տեղափոխել Իսրայելի տարածք։ Այնտեղ եղել է նաև ռազմական տեխնիկա: Հայտնաբերվել են այդ թվում՝ «Կալաշնիկով» ինքնաձիգեր և ՌՊԳ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ըստ The Times of Israel-ի՝ Վայսը 65 տարեկան էր և հինգ երեխաների մայր։ Նրա ամուսինը՝ Շմուլիկ Վայսը սպանվել է սեփական տանը հարձակման ժամանակ, նրա մարմինը գտել են ապաստարանում:

Քաղաքականություն