Երևանի հյուրանոցներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել՝ ձեռքերը, ոտքերն ու բերանը կապված
Այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը 19։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ ստացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի հանրահայտ «Ռէժինէ» հյուրանոցային համալիրի երկրորդ հարկի սենյակներից մեկում դիակ կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամանած իրավապահները պարզել են, որ հաղորդված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Հյուրանոցի նշված սենյակում հայտնաբերվել է տղամարդու դի, որի ձեռքերը, ոտքերն ու բերանը կպչուն ժապավենով կապված են եղել։
Կատարվածի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։ Այժմ ընթանում է քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու մահացած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
Հուլիսի 13-ին՝ ժամը 16։26-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 700...
Ծառը ընկել է ընթացող մեքենայի և մոպեդի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օրպերատիվ կառավարման կենտրոն ժամը 21։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել Աշտարակի խճ...
Հայաստանը գնում է դեպի ԵՄ անդամակցություն. Փաշինյան
Ժողովրդավարական բարեփոխումների գործում ԵՄ-ը շատ երկար ժամանակ, այդ թվում՝ մինչև 2018 թվականի հեղափոխությունը, եղել է Հայ...
Երկրաշարժ է տեղի ունեցել Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
Հուլիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։05-ին), Հայաստանի Իջևան քաղաքից 14 կմ դեպի հյ...