Ժամկետանց ձու, հավ. խախտումներ են արձանագրվել հինգ դպրոցում
2023 թվականի սեպտեմբերի մեկից մեկնարկել է ուսումնական տարին և,
հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի
տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Հայաստանի Հանրապետության 22
միջնակարգ դպրոցներում (2-ական դպրոց Երևանում և յուրաքանչյուր մարզում):
Խախտումներ արձանագրվել են միայն 4 մարզի 5 դպրոցում: Այսպես՝ Արմավիրի մարզի «Արմավիրի 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում սննդի կառույցը ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, պատուհաններ չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր: Կոտայքի մարզի «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է ժամկետանց հավի ձու և մածուն,Շիրակի մարզի «Հոռոմի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է անհայտ ծագման հավի կրծքամիս՝ առանց մակնշման, առանց հայերեն մակնշման «Чистое золото» արևածաղկի ձեթ, ինչպես նաև կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված պանրային մթերք «Չանախ»:
Շիրակի մարզի «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում խոհանոցի պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, պատերը գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես՝ բացառելով պատշաճ մաքրելու ու ախտահանելու հնարավորությունը, առաստաղը պատված է եղել բորբոսներով: Հայտնաբերվել է նաև առանց հայերեն մակնշման հնդկաձավար, ոսպ և լոբի։ Տավուշի մարզի «Աչաջրի Հ․ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում դպրոցի ճաշարանի 4 աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական բժշկական զննության։
Տրվել են խախտումները վերացնելու կագադրագրեր, իսկ ժամկետանց և
անհայտ ծագմամբ սնունդամթերքը տեղում ոչնչացվել է:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ` Հայաստանում գրանցված երկրաշարժից
Նոյեմբերի 13-ին, ժամը 18:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սե...
Երկրաշարժ` Հայաստանում
Րոպեներ առաջ Հայաստանում երկրաշարժ է գրանցվել:Ցնցումները զգացվել են Երևանում: Մանրամասները` շուտով:Եվրոպական-միջերկրածով...
Հերթական «ծուղակ»-ը. գծանշման ինչ անճշտություն կա Տիգրան Մեծ-Քրիստափոր խաչմերուկում
Մեզ ահազանգած վարորդները հայտնում են, որ Երևանում հերթական «ծուղակ»-ն է պատրաստվել վաորդներին ոչ իրենց մեղքով տուգանքի ե...
Բաքվի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է
Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–...