Հերթական «ծուղակ»-ը. գծանշման ինչ անճշտություն կա Տիգրան Մեծ-Քրիստափոր խաչմերուկում
Մեզ ահազանգած վարորդները հայտնում են, որ Երևանում հերթական «ծուղակ»-ն է պատրաստվել վաորդներին ոչ իրենց մեղքով տուգանքի ենթարկելու համար: Տիգրան Մեծ- Քրիստափոր խաչմերուկում կա երթևեկության նշան, որը ցույց է տալիս ուղիղ և աջ: Սակայն նույն տեղում կա նաև նոր գծանշում, որը ցույց է տալիս միայն աջ: Սա, բնականաբար, թյուրըմբռնում է առաջացնում վարորդների շրջանում և նրանք, խախտելով երթևեկության կանոնները, տուգնվում են:
Auroranews-ը կապ է հաստատել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության
պետ Հայկ Էվոյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.
«Խնդրին տեղյակ ենք, գծանշումը պետք է փոխվի, օրվա ընթացքում կուղղվի»,-ասաց
նա:
Հարցին` գծանշման սխալի հետ կապված տուգանքները բեկանվելու են,
թե` ոչ, նա նշեց.
«Ցանկացած նմանատիտ անճշտության, անհամաձայնության դեպքում դրանք
բողոքարկվում են ճանապարհային ոստիկանությունում, ընդհանրական որևէ այլ քայլ չի արվել,-ասաց
նա:
Հայկ Էվոյանը նշեց, որ եթե, նույնիսկ, քաղաքապետարանը ընդհանրական հայտարարություն տարածի, ճանապարհային ոստիկանության համար դա հիմք չէ, որ բոլոր տուգանքները բեկանվեն:
«Եթե ինչ-որ բացթողում է եղել և սխալ տուգանք է կազմվել, ցանկացած
դեպքում պետք է բողոքարկվի ըստ համապատասխան կարգի»,-եզրափակեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ` Հայաստանում գրանցված երկրաշարժից
Նոյեմբերի 13-ին, ժամը 18:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սե...
Երկրաշարժ` Հայաստանում
Րոպեներ առաջ Հայաստանում երկրաշարժ է գրանցվել: Ցնցումները զգացվել են Երևանում: Մանրամասները` շուտով: Եվրոպական-միջերկրած...
Բաքվի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է
Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–...
Երթևեկության փոփոխություն` Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոցի խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելի...