Գազայում անջատվել է Ալ-Ամալ հիվանդանոցի միակ էլեկտրաէներգիայի գեներատորը

Գազայի հատվածի Ալ-Ամալ հիվանդանոցի միակ էլեկտրաէներգիայի գեներատորը դադարել է աշխատել: Այս մասին հայտնում է Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը X սոցիալական ցանցում:

Նշվում է, որ Խան Յունիսում Կարմիր Մահիկի հետ փոխկապակցված Ալ-Ամալ հիվանդանոցի միակ էլեկտրաէներգիայի գեներատորը դադարեցրել է աշխատանքը: Դա սպառնում է բուժում ստացող 90 հիվանդի կյանքին, որոնցից 25-ը գտնվում են բժշկական վերականգնողական բաժանմունքում: Նշվում է, որ մոտ 9 հազար տեղահանվածներ ապաստանել են հիվանդանոցի տարածքում:

Հիվանդանոցը ներկայումս օգտագործում է շատ փոքր գեներատոր, որը սնուցում է միայն ծննդատունը և վթարային լուսավորությունը: Ակնկալվում է, որ առկա վառելիքը կսպառվի 24 ժամվա ընթացքում:

Հայտարարության համաձայն՝ գեներատորի խափանումը ազդում է ինչպես Կարմիր Մահիկի գլխավոր գրասենյակի, այնպես էլ Ալ-Ամալ հիվանդանոցի աշխատանքի վրա, որը ներառում է Գազայի հատվածի շտապ օգնության բաժանմունքը: 

Քաղաքականություն

Պատահարներ