Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական ավտովթար Նորատուսի մոտ. կան զոհեր և վիրավորներ

Gohar Vardanyan 1 րոպե 1,886 դիտում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական ավտովթար Նորատուսի մոտ. կան զոհեր և վիրավորներ

Նոյեմբերի 6-ին, ժամը 00։52-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 

«Սևան–Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ս. Մ.-ն (ծնված 2003 թ․), Հ. Մ.-ն (ծնված 2007 թ․), Ա. Մ.-ն (ծնված 2012 թ․) և Թ. Ս.-ն (ծնված 1981 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Հ. Մ.-ի և Ա. Մ.-ի մահը, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր»,– հաղորդում է ՆԳՆ–ն:

 

Վարորդի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

[ef0827cbd91f8c597d43cab98bc7c6be.jpg]

[1dd481bcc69a64d8c11b5660ae886f99.jpg]

[c2e2e0fac1cf478fe2030a8bdfdce6fb.jpg]

[f9e6b9b81c2d57d9105e67c99f09513c.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250