Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա 2 երեխաների դաժան սպանության գործով մեղադրյալը փորձել է ինքնասպան լինել. ԶԼՄ

1 տարի առաջ 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի ու նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանը փորձել է ինքնասպանություն գործել: Այս մասին, վկայակոչելով իր տեղեկությունները, հայտնում է Mediahub.am–ը:

 

Նշվում է, որ վերջինիս ինքնասպանության փորձը չի հաջողվել:

 

«Կտրող-ծակող գործիք է իր մոտ պահել, որի մասին նշված է նաև նրա մեղադրական եզրակացության մեջ։ Քրեական գործի մեջ, ամեն դեպքում, ոչինչ չկա կոնկրետ ինքնասպանության փորձի մասին»,- լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է Բարսեղյանի հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը՝ միևնույն ժամանակ չհաստատելով ինքնասպանության մասին տեղեկությունը:

 

Քննչական կոմիտեում լրատվամիջոցի աղբյուրները նշել են, որ տղամարդը փորձել է կտրել երակները:

Պատահարներ