Պատահարներ

Դարյա Դուգինայի սպանության մեջ մեղադրվող երկրորդ անձը հայտնաբերվել է Կիևում

Gohar Vardanyan 1 րոպե 333 դիտում
Դարյա Դուգինայի սպանության մեջ մեղադրվող երկրորդ անձը հայտնաբերվել է Կիևում

Տեղեկություններ են հայտնվել Դարյա Դուգինայի սպանության մեջ մեղադրվող երկրորդ անձի՝ Բոգդան Ցիգանենկոյի գտնվելու վայրի մասին: Այս մասին հայտնում է Readovka–ն:

 

Նշվում է, որ նա գտնվում է Կիևում և ապրում է գլխավոր հետախուզական վարչության գրասենյակի մոտ։ Նրան հնարավոր է եղել գտնել վարչական իրավախախտման հրամանի շնորհիվ։ «Ահաբեկչությունից մեկ տարի անց մարդասպանը Կիևի Դնեպրոպետրովսկ թաղամասում վթարի է ենթարկել իր մեքենան»,– գրում է ալիքը:

Բոգդան Ցիգանենկոն օգնել է Նատալյա Վովկին կեղծ համարանիշներով և փաստաթղթերով, ինչպես նաև նրա հետ ինքնաշեն ռումբ է հավաքել։ Մարդասպանը փախել է Ռուսաստանից Դարյայի հետ ականապատ մեքենայի պայթյունից մեկ օր առաջ, և այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

 

Հիշեցնենք՝ մոտ մեկ տարի առաջ լրագրող Դարյա Դուգինայի մեքենան պայթել է «Ավանդույթ» հայրենասիրական փառատոնից տուն վերադառնալու ճանապարհին: Քննիչները հայտնել են, որ մեքենայում տեղադրված է եղել պայթուցիկ: Ըստ որոշ տեղեկությունների՝ մեքենայում պետք է լիներ նաև լրագրողի հայրը՝ Ալեքսանդր Դուգինը: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250