ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոտայքում հնդիկները ծեծել են համերկրացուն և թալանել
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օրեր առաջ Առինջ գյուղում բնակվող չորս օտարերկրացի երիտասարդներ ծեծի են ենթարկել համատեղ բնակվող համերկրացուն, ապա երիտասարդներից մեկը նրա դրամապանակից հափշտակել է 400 դոլար:
Նշվում է, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 21.48-ին, ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից դեպքի մասին Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել։
Ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 26-ի գիշերը չորսին էլ ձերբակալել և տեղափոխել են Կոտայքի բաժին, ապա ներկայացրել Աբովյանի քննչական բաժին։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տուժողից ընդունվել է հաղորդում։
Օտարերկրացի երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Հանգամանքները պարզվում են»,-նշվում է հաղորդագրության մեջ։