Իսրայելը հաստատել է Ջաբալիա փախստականների ճամբարի վրա երկրորդ հարձակումը
Իսրայելը հաստատել է Գազայի Ջաբալիա փախստականների ճամբարի վրա երկրորդ հարձակումը։ Այս մասին հայտնում է Pars Today–ի ռուսական ծառայությունը:
Իսրայելի հրամանատարները տարածքն անվանել են «ՀԱՄԱՍ–ի հենակետ» և պնդում են, որ կոչ են արել խաղաղ բնակիչներին տարհանել, հաղորդում է CNN-ը: Ավելի վաղ Al-Jazeera հեռուստաալիքը հայտնել էր, որ նոյեմբերի 2-ի գիշերը Իսրայելի ԶՈւ–ն գնդակոծել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարի մոտ գտնվող Ալ-Ֆալուջա շրջանը։
Բացի այդ, Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիս-արևմուտքում գտնվող Աթ-Թավամ շրջանին:
Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին Ջաբալիա փախստականների ճամբարին իսրայելական հարվածների զոհ է դարձել առնվազն 195 մարդ, 777-ը վիրավորվել է, 120-ը անհետ կորել է։