13-ամյա տղայի կրակոցի հետևանքով տուժել է 11-ամյա աղջիկ․ Ոստիկանությունից մանրամասնում են
Ախուրյանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Բնակավայրի 13-ամյա անչափահաս տղան ՏԻՐ տեսակի հրացանով կրակել է գետնին, ինչի հետևանքով մետաղյա փամփուշտը դիպչել է 11-ամյա անչափահաս աղջիկ երեխայի կրծքավանդակին։ Վնասվել է երեխայի թոքը։ Իրավապահները առգրավել են հրացանը։
Auroranews-ը դեպքի վերաբերյալ մանամասներ ճշտելու համար՝ զանգահարեց Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն։ Վարչությունում հաստատեցին, որ տվյալ դեպքը տեղի է ունեցել, սակայն այլ մանրամասներ չհաղորդելով՝ ուղղորդեցին Ոստիկանության լրատվական բաժին։
Կապ հաստատեցինք նաև Ոստիկանության լրատվական բաժին։ Մեզ հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ կա նման հաղորդում, փաստաթղթերը կազմված ուղարկվել են Քննչական կոմիտե։
«ՏԻՐ հրացան է եղել, երեխան կրակել է գետնին, պատահմամբ բեկորը կպել է կողքին կանգնած աղջիկ երեխային»,- մանրամասնեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Գնահատվել է Մախաչկալայի օդանավակայանի վնասը՝ անկարգություններից հետո
Անկարգություններից հետո Մախաչկալայի օդանավակայանի վնասը գնահատվել է մի քանի միլիոն ռուբլի: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ &nbs...
Մախաչկալայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը․ ինչ որոշում կա Թել Ավիվից չվերթների վերաբերյալ
Մախաչկալայի օդանավակայանը վերսկսել է չվերթների ընդունումն ու ուղարկումը: Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։ Տեղեկությունը...
Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգության մասին
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ Մեն նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով18 մարդ Է զոհվել։ Հայտարարել է շրջ...
«Դիլիջան ազգային պարկ»–ում 2 օր է հրդեհ է
«Դիլիջան ազգային պարկ»–ում հրդեհաշիջման աշխատանքներն այսօր վաղ առավոտից վերսկսել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա...