Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգության մասին
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ Մեն նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով18 մարդ Է զոհվել։ Հայտարարել է շրջանի նահանգապետ Ջանեթ Միլսը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«18 մարդ կորցրել է իր կյանքը, իսկ 13 մարդ տուժել է»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում զանգվածային հրաձգության ենթադրյալ հրահրողը մնում է ազատության մեջ:
«Մենք շարունակում ենք կոչ անել քաղաքացիներին հետևել դաշնային և տեղական իրավապահ մարմինների ցուցումներին՝ անընդհատ փոփոխվող իրավիճակի պայմաններում։ Ոչ մի դեպքում մի մոտեցեք ենթադրյալ հրաձիգին»,- ասաց Միլսը:
Պաշտոնյան նաև հայտարարել է, որ Մենի իշխանությունները դեռ չգիտեն հանցագործի դրդապատճառները և իրենց քայլերը համակարգում են դաշնային իշխանությունների հետ:
Ավելի վաղ գրել էինք, որ ԱՄՆ-ոմ հրաձգություն է տեղի ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Գնահատվել է Մախաչկալայի օդանավակայանի վնասը՝ անկարգություններից հետո
Անկարգություններից հետո Մախաչկալայի օդանավակայանի վնասը գնահատվել է մի քանի միլիոն ռուբլի: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ &nbs...
Մախաչկալայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը․ ինչ որոշում կա Թել Ավիվից չվերթների վերաբերյալ
Մախաչկալայի օդանավակայանը վերսկսել է չվերթների ընդունումն ու ուղարկումը: Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։ Տեղեկությունը...
13-ամյա տղայի կրակոցի հետևանքով տուժել է 11-ամյա աղջիկ․ Ոստիկանությունից մանրամասնում են
Ախուրյանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Բնակավայրի 13-ամյա անչափահաս տղան ՏԻՐ տեսակի հրացանով կրակել է գետնին, ի...
«Դիլիջան ազգային պարկ»–ում 2 օր է հրդեհ է
«Դիլիջան ազգային պարկ»–ում հրդեհաշիջման աշխատանքներն այսօր վաղ առավոտից վերսկսել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա...