Պատահարներ

Ալեք Մանուկյան փողոցում արմատից չորացած հսկայական ծառը արմատից պոկվել և ընկել է մեքենայի վրա

Ալեք Մանուկյան փողոցում արմատից չորացած հսկայական ծառը արմատից պոկվել և ընկել է մեքենայի վրա
 Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցում՝ Ռադիոտնից դեպի Երևանի պետական համալսարան տանող ճանապարհին…

 Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցում՝ Ռադիոտնից դեպի Երևանի պետական համալսարան տանող ճանապարհին, արմատից փտած ծառը տապալվել ու ընկել է «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրա, այս մասին  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:




Փրկարարները, չսպասելով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներին, իրենք ավտոմեքենայի սեփականատեր՝ Երևանի բնակիչ 39-ամյա Ս. Պ.-ի  հետ մասնատել են ծառը և հեռացրել։




Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում։



Թե ով է փոխհատուցելու քաղաքացուն պատճառված վնասը, կարծես թե մնացել է օդում կախված։ Իսկ արդյոք Երևանի քաղաքապետարանը կամ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կփոխհատուցե՞ն, երևի դա նույնպես բարի կամքի հարց է, գրել է Գագիկ Շամշյանը:


Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250