Քաղաքականություն

ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի. Վասիլև

ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի. Վասիլև
ՌԴ-ի պաշտոնական ներկայացուցիչները շարունակում են անդրադառնալ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև ստեղծված իրավիճակին: ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ-ին տված հարցազրույցում…

ՌԴ-ի պաշտոնական ներկայացուցիչները շարունակում են անդրադառնալ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև ստեղծված իրավիճակին: ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կազմակերպության և Երևանի միջև որևէ «կոնֆլիկտ» գոյություն չունի, և այդ հարցը 2021 թվականից սկսած կապելն անհիմն է:


Անդրադառնալով Հայաստանի կողմից կազմակերպության բյուջեին վճարումների սառեցմանն ու պարտքերին՝ Վասիլևը նշել է, որ այդ հարցը, հավանաբար, կքննարկվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի ընթացքում:


«Ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որևէ կապ չուներ ՀԱՊԿ-ի մանդատի հետ, և Երևանը գիտի դա: Բնականաբար, մենք ցանկանում ենք պահպանել Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների փոխկապակցված կյանքն ու ճակատագրերը, ոչ միայն տասնամյակների, այլև դարերի ընթացքում»,- ասել է նա։


ՌԴ պաշտոնյան նաև մեկնաբանել է Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության ակտիվացումը, մասնավորապես՝ համատեղ զորավարժությունները: Նրա խոսքով՝ Արևմուտքի փորձերը «հետ քաշելու» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից չեն բխում երկրի երկարաժամկետ անվտանգային շահերից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250