Մախաչկալայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը․ ինչ որոշում կա Թել Ավիվից չվերթների վերաբերյալ
Մախաչկալայի օդանավակայանը վերսկսել է չվերթների ընդունումն ու ուղարկումը: Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։ Տեղեկությունը փոխանցում է Ведомости-ն։
«Ընդ որում, «Ազիմուտ» եւ Red Wings ավիաընկերությունների չվերթները Թել Ավիվից Միներալնիե Վոդի եւ Մախաչկալա ժամանակավորապես կուղեւորվեն Ռուսաստանի այլ քաղաքներ»,- մանրամասնել են գերատեսչությունում:
Հիշեցնենք, որ օդանավակայանը փակվել էր հոկտեմբերի 29-ի երեկոյան, երբ Թել Ավիվից չվերթի վայրէջքից հետո այնտեղ էին ներխուժել հարյուրավոր մարդիկ, որոնք Իսրայելից փախստականներ էին փնտրում: Դաղստանցի մահմեդականները պահանջում էին, որ թույլ չտրվի Թել Ավիվ–Մախաչկալա չվերթով ժամանող հրեաների մուտքը երկիր:
Նմանատիպ հոդվածներ
Գնահատվել է Մախաչկալայի օդանավակայանի վնասը՝ անկարգություններից հետո
Անկարգություններից հետո Մախաչկալայի օդանավակայանի վնասը գնահատվել է մի քանի միլիոն ռուբլի: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ &nbs...
13-ամյա տղայի կրակոցի հետևանքով տուժել է 11-ամյա աղջիկ․ Ոստիկանությունից մանրամասնում են
Ախուրյանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Բնակավայրի 13-ամյա անչափահաս տղան ՏԻՐ տեսակի հրացանով կրակել է գետնին, ի...
Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգության մասին
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ Մեն նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով18 մարդ Է զոհվել։ Հայտարարել է շրջ...
«Դիլիջան ազգային պարկ»–ում 2 օր է հրդեհ է
«Դիլիջան ազգային պարկ»–ում հրդեհաշիջման աշխատանքներն այսօր վաղ առավոտից վերսկսել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա...