ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների պարգևավճարներն ուղղվելու են բարեգործությանը․ Վարդևանյան
ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանը պատասխանել է պատգամավորական աշխատավարձերի և պարգևավճարների վերաբերյալ հարցին՝ նշելով, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ հարցում հստակ դիրքորոշում ունի։
Վարդևանյանի խոսքով՝ խմբակցության ղեկավարն արդեն ներկայացրել է իրենց մոտեցումը աշխատավարձերի հարցով, իսկ պարգևավճարների մասով որոշումն առավել հստակ է։
«Պարգևավճարների հետ կապված ունենք հստակ դիրքորոշում։ Եթե նույնիսկ ձևական առումով որևէ պատգամավոր պարգևավճար ստանա, այն բացառապես ուղղվելու է բարեգործության՝ մեր հայրենակիցների խնդիրների լուծմանը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այդ գործընթացն իրականացվելու է առավելագույն թափանցիկությամբ։
«Թափանցիկության նոր շեմ ենք ուզում սահմանել, որպեսզի ցույց տանք, թե ինչպես են այդ միջոցներն օգտագործվում»,- նշել է Վարդևանյանը։
Ավելի վաղ նա նաև նշել էր, որ եթե «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշի, ինքը պետք է վայր դնի պատգամավորական մանդատը, ապա դա կանի առանց որևէ վարանելու՝ ընդգծելով, որ խմբակցության որոշումները պետք է առաջնահերթ լինեն իր և խմբակցության մյուս պատգամավորների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...