«Դիլիջան ազգային պարկ»–ում 2 օր է հրդեհ է
«Դիլիջան ազգային պարկ»–ում հրդեհաշիջման աշխատանքներն այսօր վաղ առավոտից վերսկսել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Նոյեմբերի 6-ին` ժամը 13:30-ին, ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել փրկարարներ և պարզել, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկի» 3-րդ պահաբաժնում։ Ժամը 17։50-ին մոտ հրդեհը մեկուսացվել էր։
«Ժամը 20:07-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն»,– հայտնում են նախարարությունից։
Այսօր վաղ առավոտից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։ Ժամը 15։00–ի դրությամբ` քամու ուժգնության հետևանքով հրդեհը շարունակում է տարածվել «Դիլիջան ազգային պարկի» Հաղարծինի տեղամասում։
Նմանատիպ հոդվածներ
13-ամյա տղայի կրակոցի հետևանքով տուժել է 11-ամյա աղջիկ․ Ոստիկանությունից մանրամասնում են
Ախուրյանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Բնակավայրի 13-ամյա անչափահաս տղան ՏԻՐ տեսակի հրացանով կրակել է գետնին, ի...
Մախաչկալայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը․ ինչ որոշում կա Թել Ավիվից չվերթների վերաբերյալ
Մախաչկալայի օդանավակայանը վերսկսել է չվերթների ընդունումն ու ուղարկումը: Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։ Տեղեկությունը...
Գնահատվել է Մախաչկալայի օդանավակայանի վնասը՝ անկարգություններից հետո
Անկարգություններից հետո Մախաչկալայի օդանավակայանի վնասը գնահատվել է մի քանի միլիոն ռուբլի: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ &nbs...
Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգության մասին
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ Մեն նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով18 մարդ Է զոհվել։ Հայտարարել է շրջ...