Մայքլ Ջեքսոնը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների ցուցակը. Forbes
Աշխարհահռչակ Մայքլ Ջեքսոնը գլխավորել է Forbes-ի ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների ցուցակը։
Անցած տարվա ընթացքում 13 ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների ընդհանուր եկամուտը նախորդ տարվա ընդհանուրից 70%-ով նվազել է մինչև 470 միլիոն դոլար: Եկամտի կտրուկ անկումը մասամբ բացատրվում է երաժշտական կատալոգների վաճառքի նվազմամբ: Այնուամենայնիվ, մահացած հայտնիների կեսից ավելիի հարստությունն ավելացել է` շնորհիվ իրենց մտավոր սեփականության վաճառքի։
Ջեքսոնը հետմահու վերջին մեկ տարվա ընթացքում վաստակել է 115 միլիոն դոլար, որում ներառված է 85 միլիոն դոլարի եկամուտը Բրոդվեյի MJ: The Musical մյուզիքլից, որը նվիրված է երգչի կյանքին և գործունեությանը:
Բացի այդ, Ջեքսոնը միլիոններ է վաստակել կանադական Cirque du Soleil-ի Michael Jackson: One ներկայացումից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մանկական Եվրատեսիլ - 2023»-ում Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը
«Մանկական Եվրատեսիլ - 2023»-ում Հայաստանը ներկայացնող «Yan Girls» խումբը 180 միավորով զբաղեցրեց 3-րդ հորի...
Մասկը «Վիքիպեդիա»-ին առաջարկել է փոխել անունը 1 միլիարդ դոլարի դիմաց
Ամերիկացի միլիարդատեր և գործարար Իլոն Մասկը «Վիքիպեդիա»-ին առաջարկել է փոխել անունը 1 միլիարդ դոլարի դիմաց։ Այս մասին նա...