Դժվար է հասկանալ, թե ում են պատվիրել վերադառնալ. Թուրքիայից Իսրայելի հայտարարությունների մասին
Իսրայելցի դիվանագետները, այդ թվում՝ Անկարայում դեսպան Իրիտ Լիլիանը, 10 օր առաջ լքել են Թուրքիան։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը՝ ի պատասխան Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի հայտարարության, թե Թել Ավիվն անհապաղ հետ է կանչում իր դիվանագետներին՝ Իսրայելի դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ հայտարարություններից հետո։
«Թուրքիայում այժմ իսրայելցի դիվանագետներ չկան, նրանք արդեն լքել են մեր երկիրը: Հոկտեմբերի 18-ին մեր նախարարությանն ուղղված նոտայում ասվում էր, որ հոկտեմբերի 19-ին Թուրքիայից հեռանալու են անվտանգության նկատառումներից ելնելով: Դժվար է հասկանալ, թե ում է Կոենը պատվիրել վերադառնալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով շաբաթ օրը Ստամբուլում Պաղեստինին աջակցող բազմահազարանոց ցույցի ժամանակ, ասել է, որ Անկարան Իսրայելին պատերազմական հանցագործ կհայտարարի Գազայում կատարվածի համար։
Նույն օրը Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրն անհապաղ հետ է կանչում իր դիվանագետներին Թուրքիայից՝ երկկողմ հարաբերությունները վերանայելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
«Ես սխալ էի». Նեթանյահուն ներողություն է խնդրել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն է խնդրել X սոցիալական ցանցում իր գրառման համար, որ մինչ պաղեստինա-իս...
«Ես չեմ կարող պատկերացնել Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի». նախկին գլխավոր քարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից...
Զախարովան անդրադարձել է Փաշինյանի` ՀԱՊԿ-ի մասին հնչեցրած հայտարարություններին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում ՀԱՊԿ-ի մասին հնչեցր...
«Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ». Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոսել է Հյուսիս-Հարավ միջանցքի մասին, Իրան, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան հաղորդակցությ...