Զախարովան անդրադարձել է Փաշինյանի` ՀԱՊԿ-ի մասին հնչեցրած հայտարարություններին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում ՀԱՊԿ-ի մասին հնչեցրած հայտարարություններին։
Զախարովան ասել է, թե արևմտյան լրատվամիջոցները փորձում են պրովոկացիոն հարցերով ՀՀ իշխանություններից հակառուսական արտահայտություններ պոկել, և, ըստ նրա, նրանց մեթոդներն աշխատում են։ Զախարովան հիշեցրել է, որ իրենց հետ էլ են փորձում նման կերպ վարվել, սակայն ռուսական իշխանությունները միշտ պատասխանում են, որ նախընտրում են հարցերը երկկողմ խողովակներով լուծել. «Առիթ չենք տալիս, որ պրովոկացիայի բացիլը զարգանա»,- ասել է նա։
Զախարովան մատնանշել է, թե Հայաստանն ինչ է շահում ԵԱՏՄ կազմում լինելուց, ու Ռուսաստանն ինչ ներկայություն ունի Հայաստանի տնտեսության մեջ՝ լինելով գլխավոր ներդրող։ Նա խոսել է նաև Հայաստանի սահմաններին ռուսական զորքի առկայության մասին։
Անդրադառնալով կոնկրետ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի վերապահումներին՝ նա ասել է. «Եթե Հայաստանի իշխանությունները համաձայնվեին ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը, մի շարք խնդիրներից հնարավոր էր խուսափել։ Փոխարենը հայաստանի իշխանությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությունը, որ մոնիտորինգի անվան տակ ՌԴ-ի և Իրանի դեմ տեղեկությունների հավաքագրմամբ է զբաղված՝ բացառապես Բրյուսելի շահերի համար»,- ասել է նա։
Նա ասել է, որ լիարժեք եռակողմ հանդիպման համար ՌԴ-ն պատրաստակամ է ընդունել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ». Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոսել է Հյուսիս-Հարավ միջանցքի մասին, Իրան, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան հաղորդակցությ...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թբիլիսի. հայտնի է պատճառը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, հայտնում են կառավարության մամուլի ծառայու...
«Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված». Եղիշե Կիրակոսյան
Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին այսօր ասաց Միջազգային ի...
Պեսկովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և Մոսկվայի դերակատարմանը
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և Մոսկվայ...