«Ես սխալ էի». Նեթանյահուն ներողություն է խնդրել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն է խնդրել X սոցիալական ցանցում իր գրառման համար, որ մինչ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումն անվտանգության ծառայություններն իրեն չեն զգուշացրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հնարավոր հարձակման մասին։
Շաբաթ երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ Նեթանյահուն, մեկնաբանելով հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա կատարած անսպասելի հարձակումը, ասել է, որ «կանխատեսում է եղել»՝ նշելով, որ այն մանրակրկիտ հետաքննվելու է պատերազմից հետո։ Ավելի ուշ «X» սոցիալական ցանցում տարածվեց վարչապետի հայտարարությունը, որում ասվում էր, որ «ի հեճուկս կեղծ պնդումների», նա «ոչ մի դեպքում և ոչ մի փուլում չի զգուշացվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական մտադրությունների մասին»:
Այս հայտարարությունը որոշ քաղաքական գործիչների մոտ քննադատություն է առաջացրել։
«Ես սխալ էի, այն, ինչ ասացի ասուլիսից հետո, չպետք է ասվեր, և ես դրա համար ներողություն եմ խնդրում, ես լիովին աջակցում եմ ուժային կառույցների բոլոր ղեկավարներին, սատարում եմ շտաբի պետին, ինչպես նաև հրամանատարներին և զինվորներին. Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF), որոնք ճակատում են և կռվում են իրենց տան համար: Միասին մենք կհաղթենք», - ասել է Նեթանյահուն «X» սոցիալական ցանցում իր ուղերձում:
Նմանատիպ հոդվածներ
«Ես չեմ կարող պատկերացնել Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի». նախկին գլխավոր քարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից...
Զախարովան անդրադարձել է Փաշինյանի` ՀԱՊԿ-ի մասին հնչեցրած հայտարարություններին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում ՀԱՊԿ-ի մասին հնչեցր...
«Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ». Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոսել է Հյուսիս-Հարավ միջանցքի մասին, Իրան, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան հաղորդակցությ...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թբիլիսի. հայտնի է պատճառը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, հայտնում են կառավարության մամուլի ծառայու...