Ղազախստանի հանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. զոհվել է առնվազն 21 մարդ
Ղազախստանում՝ Կարագանդայի շրջանում, պայթյուն է որոտացել Կոստենկոյի հանքավայրում։ Նախնական վարկածով՝ լավայում գազի մեթան է պայթել՝ հանքում հրդեհ առաջացնելով։ Հանքավայրին պատկանող ArcelorMittal Temirtau ընկերության մամուլի ծառայության վերջին տվյալների համաձայն՝ հայտնաբերվել է 21 հանքագործի դի՝ ներսում թողնելով 23 մարդ։
Կարագանդայի շրջանի ակիմատի տվյալներով՝ հրդեհի պահին Կոստենկոյի հանքավայրում 252 մարդ է եղել։ Հնարավոր է եղել դուրս բերել 205 հանքափորի, 18 աշխատող հոսպիտալացվել է շմոլ գազից թունավորումով, նրանցից մեկը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ղազախստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է առնվազն 50 մարդ և ութ տեխնիկա։ Ղազախստանի գլխավոր դատախազությունը նախաքննություն է սկսել հանքարդյունաբերության կամ շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտման փաստով։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Ադրբեջան-Իրան սահմանային գոտում. զգացվել է նաև ՀՀ-ում
Նոյեմբերի 8-ին, ժամը 09:18-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:18-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սե...
Թուրքիայում մեկ ժամ միջակայքով երկրաշարժեր են գրանցվել
Հոկտեմբերի 26-ին 3.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Էգեյան ծովում, որին հաջորդել է ևս մեկը Թուրքիայի տարածք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովերանորոգման կետում հրդեհի հետևանքով մեքենաներ են այրվել
Հոկտեմբերի 26-ին, ժամը 00։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թի...
Ադրբեջանի չորս դպրոցներում ավելի քան 20 երեխա է թունավորվել
Բաքվի մոտակայքում գտնվող Բինա գյուղի չորս դպրոցներում զանգվածային թունավորումներ են տեղի ունեցել, 21 աշակերտ հոսպիտալացվ...