Երկրաշարժ Ադրբեջան-Իրան սահմանային գոտում. զգացվել է նաև ՀՀ-ում
Նոյեմբերի 8-ին, ժամը 09:18-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:18-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.55⁰ և արևելյան երկայնության 48.14⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Իրան սահմանային գոտի՝ Պարսաբատ քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում՝ 3-4 բալ, Կապան, Սիսիան քաղաքներում՝ 3 բալ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ վարկած են քննում իրավապահները ԵՊՀ պայթյունից. մանրամասներ
Հայտնի է դարձել այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունից տուժածների անունները։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը: Այսպիսով,...
Երևանում քամու հետևանքով ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա
Նոյեմբերի 19-ին, ժամը 11։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոսեի փողոցի թիվ 28/2 շենքի...
Սոչիից թռչող ինքնաթիռn անսարք փեղկերով բարեհաջող վայրէջք է կատարել Չելյաբինսկի օդանավակայանում
Սոչիից թռչող Boeing 737 մարդատար ինքնաթիռը անսարք փեղկերով բարեհաջող վայրէջք է կատարել Չելյաբինսկի օդանավակայանում։ Այս...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանի Կոմիտասի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել․ կա 2 զոհ
Նոյեմբերի 26-ին, ժամը 09:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝...