Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովերանորոգման կետում հրդեհի հետևանքով մեքենաներ են այրվել

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովերանորոգման կետում հրդեհի հետևանքով մեքենաներ են այրվել
Հոկտեմբերի 26-ին, ժամը 00։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 35/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…

Հոկտեմբերի 26-ին, ժամը 00։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 35/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտովերանորոգման կետում։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։09-ին, մարվել՝ 02։13-ին։ Այրվել են կայանած «Porsche» մակնիշի ավտոմեքենան, «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի սրահը, ջերմահարվել՝ մյուս «Porsche» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկի հատվածը։

 

[34bc2feb1e51a725c537f72299fe3347.jpg]

[b1d318623c05a44156f42715f27bcbbb.jpg]

[1c2f96ab6b246dd9b989c7d15bb0d9f5.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250