Ադրբեջանի չորս դպրոցներում ավելի քան 20 երեխա է թունավորվել
Բաքվի մոտակայքում գտնվող Բինա գյուղի չորս դպրոցներում զանգվածային թունավորումներ են տեղի ունեցել, 21 աշակերտ հոսպիտալացվել է, հայտնում է Ադրբեջանի Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիայի (TƏBİB) մամուլի ծառայությունը։
«Բինա գյուղում երեխաների թունավորման դեպքի առթիվ Շտապօգնության և շտապ բուժօգնության հանրապետական կենտրոնում ահազանգեր են ստացվել գյուղի 88, 117, 121 և 149 միջնակարգ դպրոցներից, ինչպես նաև տարբեր բնակելի շենքերից։ Սաբունչու շրջանի բժշկական կենտրոնի թիվ 5 հիվանդանոցում հոսպիտալացվել է 21 երեխա։ Նրանցից յուրաքանչյուրը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն։ Աշակերտները սնունդ են գնել Բինա գյուղի սննդի կետերից մեկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովերանորոգման կետում հրդեհի հետևանքով մեքենաներ են այրվել
Հոկտեմբերի 26-ին, ժամը 00։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թի...
Թուրքիայում մեկ ժամ միջակայքով երկրաշարժեր են գրանցվել
Հոկտեմբերի 26-ին 3.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Էգեյան ծովում, որին հաջորդել է ևս մեկը Թուրքիայի տարածք...
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում դի է հայտնաբերվել
Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծա...
Երկրաշարժ Ադրբեջան-Իրան սահմանային գոտում. զգացվել է նաև ՀՀ-ում
Նոյեմբերի 8-ին, ժամը 09:18-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:18-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սե...