Եվրամիությունը կշարունակի միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում․ Միշել
Եվրամիությունը կշարունակի իր միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում: Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում։ Մենք հաստատակամորեն մտադիր ենք առաջ տանել ԵՄ միջնորդական ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հասնելու համար՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»,- ասել է Միշելը:
Եվրոպական խորհրդի ղեկավարը հավելել է, որ ԵՄ երկրների առաջնորդները միակարծիք են Բրյուսելի միջնորդական ջանքերի հարցում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարո...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարե...