Չնայած պատժամիջոցներին՝ Պուտինի կնքահայրը իտալական թանկարժեք նավ է ներմուծել ՌԴ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կնքահայր Վիկտոր Մեդվեդչուկը 9,6 միլիոն դոլարով իտալական նոր նավ է ներմուծել Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Այն անցել է ռուսական մաքսազերծումը և Պալաուի դրոշի ներքո մոտեցել է ռուսական ափերին։
Ferretti Group-ի 28 մետրանոց Pershing 9X արագընթաց նավն ունի չորս խցիկ՝ 8 քնելու վայրերով: Ընդհանուր առմամբ, նավը կարող է ընդունել մինչև 20 հյուր։ Այն գործարկվել է 2023 թվականին։
Մաքսային փաստաթղթերում զբոսանավի ստացողը «Ռենեսանս» ԲԲԸ-ն է, որի իրական սեփականատերը Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն է։ Ընկերությունը զբոսանավի «ժամանակավոր ներմուծում» է տվել, որն ազատում է մաքսատուրքից։
Նշենք, որ Վիկտոր Մեդվեդչուկը, որը Ուկրաինայում մեղադրվում էր պետական դավաճանության մեջ, փոխանակվել էր «Ազով» ջոկատի ներկայացուցիչների հետ։
[d34363a4124b1ba146e171e93819b099.jpg]
[762faea6edde64af58d8d56d4cecf2d4.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները․ ներկայացնում է Միրզոյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր ե...
Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մու...
Փաշինյանը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպման և Ալիևի մասնակցության մասին
Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսել...
Թեհրանում Միրզոյանն ու Բայրամովը ոչ պաշտոնական շփում են ունեցել
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է...