Հյուսիսային Կորեայի զինամթերքն արդեն հասնում է Ռուսաստան. բրիտանական հետախուզություն
Ինչպես նշում է բրիտանական հետախուզությունն իր ամենօրյա ամփոփագրում, չնայած այն հանգամանքին, որ ռուսական կողմը հերքում է Հյուսիսային Կորեայի զինամթերքի մատակարարումների մասին վերջին տեղեկությունները, նրանք «գրեթե անկասկած» արդեն հասել են Ռուսաստանի արևմտյան պահեստներ: Այդ պահեստներն օգտագործվում են Ուկրաինայի տարածքում գտնվող ռուսական զորքերին զինամթերք մատակարարելու համար։
«Եթե Փհենյանը կարողանա պահպանել առաքման այս մակարդակն ու արագությունը (ավելի քան 1000 կոնտեյներ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում), ապա նա կդառնա Ռուսաստանի հիմնական օտարերկրյա զենք մատակարարողներից մեկը՝ Իրանի և Բելառուսի հետ միասին:
Անհասկանալի է, թե Ռուսաստանը ինչ է համաձայնել դրա դիմաց առաջարկել Հյուսիսային Կորեային, նշվում է զեկույցում։ Հետախուզության պաշտոնյաները քիչ հավանական են համարում, որ ամբողջ փաթեթն արդեն համաձայնեցված է, բայց հավանական է, որ հենց դա է քննարկվել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների Հյուսիսային Կորեա կատարած վերջին այցերի ժամանակ:
Հետախուզության փորձագետներն ասում են, որ փաթեթը, հավանաբար, կներառի ֆինանսական օգնություն, այլ տնտեսական աջակցություն, ռազմական տեխնոլոգիաների տրամադրում և համագործակցություն այլ ոլորտներում, ինչպիսիք են տիեզերքի հետախուզումը»,- ասված է ամփոփագրամն մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Փաշինյանի` ՀԱՊԿ-ի մասին հնչեցրած հայտարարություններին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում ՀԱՊԿ-ի մասին հնչեցր...
«Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ». Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խոսել է Հյուսիս-Հարավ միջանցքի մասին, Իրան, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան հաղորդակցությ...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թբիլիսի. հայտնի է պատճառը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, հայտնում են կառավարության մամուլի ծառայու...
«Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված». Եղիշե Կիրակոսյան
Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին այսօր ասաց Միջազգային ի...