ՔՊ պատգամավորը դեմ է, որ Հայաստանում ռուսական որոշ հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցվի
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը դեմ է, որ Հայաստանում ռուսական որոշ հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցվի։ Նա այս մասին այսօր հայտարարեց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։
«Խոսքի ազատությունը դա խոսքի ազատություն է, որովհետև եթերազրկման պրոցեսը կարող է տևել անվերջ... Սա եթերազրկենք, նա եթերազրկեն, հետո ձեզ եթերազրկենք... Հետո՞»,– ընդգծեց նա։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում երեկ ռուսական Առաջին ալիքի եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած, մեղմ ասած, վատ գնահատականներին, նա պատասխանեց. «Առանց մի դրամ ծախսելու ևս մեկ անգամ բարձրացավ մեր երկրի ղեկավարի վարկանիշը»։
Հիշեցնենք` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Նա նաև նշել էր, որ նման նախաձեռնության քննարկումն անցկացվում է արդեն տևական ժամանակ և քննարկման կդրվի Ազգային ժողովում:
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն անդրադարձել էր ՔՊ–ական պատգամավորի հայտարարություններին և ասել, որ համոզված է` ՀՀ–ում նման լցոնումները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանում Միրզոյանն ու Բայրամովը ոչ պաշտոնական շփում են ունեցել
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է...
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրվել
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի...
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը ներկայացրել է ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերը
Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում ներկայացրել է ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական...
Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը հանդիպել են՝ ձևակերպելու զենքի ձեռքբերման պայմանագիրը
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հանդիպել է իր հայ գործընկեր ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ՝ ձևակերպելու...