Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը ներկայացրել է ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերը
Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում ներկայացրել է ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերը․
1. Աջակցություն հայկական բանակին նրա վերափոխման գործում․
պաշտպանական առաքելության բացում 2023թ․ հունվարին, ֆրանսիացի սպայի՝ որպես ռազմական խորհրդատուի ՀՀ ՊՆ ուղարկում, բազմաթիվ այցելություններ և աշխատանքային հանդիպումներ։
2. Ուսուցում․
համագործակցություն սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ, ուսուցում օպերատիվ ուսումնական ջոկատների կողմից, մասնավորապես լեռնային մարտերի և հրաձգության վայրերում
3․ Ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում․
3 GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ»։
Հավելենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրվել։ Հայաստանը ֆրանսիական Thales Group ընկերության արտադրության երեք GM 200 ռադար եւ Mistral հրթիռներ կգնի՝ հակաօդային պաշտպանության նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու մասին համաձայնագրերը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ոլորտում։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանում Միրզոյանն ու Բայրամովը ոչ պաշտոնական շփում են ունեցել
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է...
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրվել
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի...
Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը հանդիպել են՝ ձևակերպելու զենքի ձեռքբերման պայմանագիրը
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հանդիպել է իր հայ գործընկեր ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ՝ ձևակերպելու...
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...