Քաղաքականություն Կարևոր

Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը հանդիպել են՝ ձևակերպելու զենքի ձեռքբերման պայմանագիրը

Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը հանդիպել են՝ ձևակերպելու զենքի ձեռքբերման պայմանագիրը
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հանդիպել է իր հայ գործընկեր ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ՝ ձևակերպելու զենքի ձեռքբերման պայմանագիրը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայի զինված ուժերի…

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հանդիպել է իր հայ գործընկեր ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ՝ ձևակերպելու զենքի ձեռքբերման պայմանագիրը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն։

 

Նշվում է, որ այն թույլ կտա Հայաստանին պաշտպանել իր խաղաղ բնակչությանը և ապահովել իր սահմանները։ 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու մասին համաձայնագրերը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ոլորտում։

 

[dd7075c46f45b12e082cb0b353260554.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250