Պեսկովը՝ Թրամփի այն մեղադրանքի մասին, թե Ռուսաստանը ԱՄՆ-ից գողացել է «սուպեր-պուպեր հրթիռ»
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, ԱՄՆ-ից գողացել է «սուպեր-պուպեր հրթիռ»։
«Մենք ունենք մեր սեփական հրթիռը, հիանալի հրթիռ: Ես դժվարանում եմ ասել, թե արդյոք մեր հրթիռը տեղավորվում է պարոն Թրամփի՝ այն որպես «սուպեր-պուպեր» ընկալման մեջ: Բայց դա լավ հրթիռ է, որն աշխարհում դեռ նմանը չունի, և միակը չէ»,- լրագրողներին ասել է Պեսկովը, երբ խնդրել են մեկնաբանել ԱՄՆ նախկին նախագահի հայտարարությունները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը մեղադրել է Ռուսաստանին ԱՄՆ-ից «սուպեր-պուպեր հրթիռ» գողանալու մեջ։ «Այս հրթիռները սուպեր արագ են թռչում։ Ռուսաստանը գողացել է Բարաք Օբամայի վարչակազմի օրոք։ Վերջինս գողացել է գաղտնի գծագրերը և կառուցել է այն»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը Նյու Հեմփշիրում աջակիցների հանրահավաքի ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանում Միրզոյանն ու Բայրամովը ոչ պաշտոնական շփում են ունեցել
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է...
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրվել
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի...
Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը ներկայացրել է ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերը
Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում ներկայացրել է ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական...
Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը հանդիպել են՝ ձևակերպելու զենքի ձեռքբերման պայմանագիրը
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հանդիպել է իր հայ գործընկեր ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ՝ ձևակերպելու...