Mitsubishi Motors կոնցեռնը որոշել է դադարեցնել արտադրությունը Չինաստանում
Ճապոնական Mitsubishi Motors ավտոարտադրողը որոշել է դադարեցնել իր արտադրությունը Չինաստանում՝ վաճառքի ցածր ծավալների պատճառով։ Այս մասին ասվում է ավտոարտադրողի կայքում հրապարակված հայտարարությունում։
Արդյունքում Mitsubishi Motors-ը դուրս կգա չինական GAC Group ընկերության հետ համատեղ ձեռնարկությունից, որը սկսել է գործել 2012 թվականին Հունան նահանգում։ Այս գործընթացի հստակ ժամկետների մասին տեղեկատվություն այս պահին չի հաղորդվում: Ըստ «Nikkei» թերթի՝ Mitsubishi Motors-ի և GAC Group-ի կողմից արտադրված ավտոմեքենաների վաճառքի գագաթնակետը եղել է 2018 թվականին, երբ համատեղ ձեռնարկությանը հաջողվել է Չինաստանում վաճառել մոտ 140 հազար տրանսպորտային միջոց։
Այնուհետև համապատասխան ցուցանիշը սկսեց նվազել՝ չինական շուկայում էլեկտրական մեքենաների և ավտոմեքենաների ժողովրդականության աճի ֆոնին: Այս կապակցությամբ ընկերության գործարանի աշխատանքը դադարեցվել էր 2023 թվականի մարտին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ ջրածնային բեռնատար կարտադրեն
Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ ջրածնային բեռնատար կարտադրեն, հայտնում է Techkult-ը։ Ըստ Յուրի Դոբրովոլսկու, որը զբ...
Համաշխարհային բանկը զգուշացնում է աշխարհին հնարավոր լուրջ վնասների մասին
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը կարող է լուրջ հարված հասցնել ամբողջ աշխարհում տնտեսական զարգացմանը, հայտարարել Է Համաշ...
Ո՞ր երկրներից է ՀՀ-ն բենզին ներմուծում և արդյո՞ք փոխվել է ներկրման աշխարհագրությունը․ ԶԼՄ
Հայաստանի Հանրապետություն բենզին հիմնականում ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Ռ...
Իրանը սկսել է նոր ատոմակայանի կառուցումը
Իրանը սկսել է նոր ատոմակայանի (ԱԷԿ) կառուցումը երկրի արևմուտքում, որը կոչվում է «Քարուն»։ Հզորությունը կկազմի 300 ՄՎտ, չ...