Իսրայելը մտադիր է ամբողջությամբ վնասազերծել ՀԱՄԱՍ-ին
Իսրայելը մտադիր չէ նվազեցնել Գազայի ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը պատանդների ազատման ֆոնին: Հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ չեն պատրաստվում նվազեցնել Գազայի հատվածում ավիահարվածների ինտենսիվությունը՝ չնայած ևս երկու պատանդների ազատ արձակմանը: Գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին հայտարարել է, որ չդադարող հարձակումները պետք է ամբողջությամբ վնասազերծեն ՀԱՄԱՍ-ին:
«Մենք պատերազմ ենք վարում։ Ես տեսել եմ, որ տեղերում ուժերը պատրաստ են և պատրաստված։ Մենք այստեղ ամեն երեկո քննարկում ենք բարդ հարցեր: Քաղաքական ղեկավարությունը և ՑԱԽԱԼ-ը առարկայական քննարկումներ են վարում։ Մեզ համար կարևոր է միայն Իսրայելի անվտանգությունը»,- հայտարարել է նա։
ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարության հայտարարությունների համաձայն՝ ավելի քան 5 հազար մարդ է սպանվել Իսրայելի ռազմական գործողության արդյունքում, որը սկսվել էր ի պատասխան հոկտեմբերի 7-ին պաղեստինցի զինյալների հարձակման:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՑԱԽԱԼ-ը փորձում է շրջափակման մեջ վերցնել Գազան և այլ քաղաքներ
Հրապարակվել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողության ներկայիս քարտեզը Գազայի հյուսիսային հատվածում։ Քարտեզում երև...
Գազայի Ալ Շիֆա հիվանդանոցն առանց էլեկտրականության զանգվածային գերեզման կդառնա. CNN
Գազայի հատվածի խոշորագույն հիվանդանոցներից մեկը` Ալ Շիֆան, «զանգվածային գերեզմանի» կվերածվի, եթե այնտեղ էլեկտրականությու...
Մակրոնի հետ հանդիպմանը Իսրայելի նախագահն ասել է, թե քանի երեխայի է ՀԱՄԱՍ-ը վերցրել
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատանդ է վերցրել 30 երեխայի: Նման հայտարարութ...
Իսրայելում դեռ չեն ճանաչել հարձակումներից հետո զոհվածների գրեթե կեսի մարմինները
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ սպանված մարդկանց մարմինների մոտ կեսը, այդ թվում՝ երեխաներինը, մին...