Խուճապի մատնվել պետք չէ․ Բաղդասարյանը՝ 100 000-ական դրամների փոխհատուցման մասին
Այսօր առավոտվանից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծին բազմաթիվ զանգեր են ստացվել առ այն, որ 100 000-ական միանվագ դրամների վճարումները դադարեցվել են։ Այս մասին Կառավարության հումանիտար կենտրոնի ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Ի պաասխան զանգերի Բաղդասարյանը նշեց, որ գործընթացը կրում է շարունակական բնույթ։
«Շուրջ 95 հազար անձի գումարները վճարվել են։ Մյուս դիմումներն այս պահին մշակման և ուսումնասիրման թվում են, այդ թվում նաև անչափահասների դիմումները։ Այնպես որ խուճապի մատնվել պետք չէ, գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա վճարումները նույնպես կիրականացվեն»,-ասաց նա։
Նազելի Բաղդասարյանը նաև հավելեց․ «Արդեն նաև առաջիկա օրերին նախատեսվում է բնակարանների վարձավճարների և կոմունալ վճարների հետ կապված փոխանցումները, որի մասին մենք հավելյալ տեղեկություն կտրամադրենք»։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկում ապաստանած արցախցիներին ոչ պիտանի ճակնդեղ են տրամադրել․ պարզաբանում
Համացանցում օգտատեր Հասմիկ Աղաբեկյանն իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել, որ Ջերմուկում արցախցիներին բանջարեղեն...
Քարտեզները Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում․ դրանցից մեկում Հայաստանը բացակայում է
Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուր...
Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան
Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք: Ա...
Արծվաշենի համայնքապետը՝ Ալիևի՝ «ադրբեջանական 8 անկլավները» վերադարձնելու հայտարարության մասին
Բանակցությունների ընթացքում, եթե կարողացան գալ հայտարարի և նորմալ փոխանակել՝ մեր զարկերակները կազատվեն, եթե չկարողացան՝...