Գազայի հիվանդանոցներում սպառվում է մորֆին, վիրավորներին վիրահատում են առանց ցավազրկողների
Գազայի հիվանդանոցների հումանիտար ծառայությունների աշխատակիցները չեն կարող մորֆի կամ ցավազրկողներ օգտագործել, քանի որ Իսրայելի շրջափակման պատճառով սպառվում են դեղորայքի կրիտիկականորեն կարեւոր պաշարները։
«Շատ կարեւոր են վնասվածքաբանական եւ վիրաբուժական հավաքածուները»,- CNN-ին ասել է Medicins Sans Frontieres («Բժիշկներ առանց սահմանների») առաքելության Երուսաղեմի ղեկավար Լեո Քանսը։
Նրա խոսքով՝ բժիշկները վիրահատությունները կատարում են առանց մորֆիի ճիշտ չափաքանակի, վիրահատությունները կատարվում են նաեւ առանց մորֆիի.
«Մեզ մոտ շատ երեխաներ կան, եւ ես զրուցել եմ մեր վիրաբույժներից մեկի հետ, որը երեկ ընդունել է 10-ամյա երեխային մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածքներով, եւ նա ցավազրկող չունի»,- ավելացրել է Քանսը։
ՄԱԿ-ի փորձագետները անցած շաբաթ հայտարարել են, որ Գազայի անասելի դաժան շրջափակումը միջազգային եւ քրեական իրավունքի խախտում է Իսրայելի կողմից։
«Վառելիքն անհրաժեշտ է ջրի մաքրման համար»,- ասել է Քանսը՝ ավելացնելով, որ Գազայի շատ բնակիչներ խմում են չմաքրված ջուր, ինչը հանգեցնում է լուծի բռնկման։
Նա կոչ է արել վերջ դնել «անխտիր ռմբակոծումներին»։
«Անգամ պատերազմը կանոններ ունի, եւ չի կարելի ռմբակոծել խաղաղ բնակիչներին։ Մենք չափից շատ երեխաներ ունենք, չափից շատ կանայք են հայտնվում հիվանդանոցում։ Դա անընդունելի է»։