ԱՄՆ–ն ռազմական խորհրդականներ կուղարկի Իսրայել

ԱՄՆ–ն ռազմական խորհրդականներ է ուղարկել Իսրայել։ Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ 

«Կան մի շարք զինվորականներ, որոնք ունեն համապատասխան փորձ, այն փորձը, որը, մեր կարծիքով, առնչվում է այն գործողություններին, որոնք Իսրայելն իրականացնում է, և որոնք կարող է իրականացնել ապագայում, որ գնան այնտեղ իրենց տեսակետները կիսելու, ինչպես նաև դժվար հարցեր տալու: Այդ դժվարին հարցերը, որոնք մենք տվել ենք մեր իսրայելցի գործընկերներին սկզբից»,- նշել է նա լրագրողների հետ զրույցում։


Միաժամանակ ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը հրաժարվել է նշել ամերիկացի սպաների թիվը, որոնք մեկնելու են Իսրայել։ Քիրբին խուսափողական պատասխան է տվել. «կան մի քանիսը»: