ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազայում բնակելի բարձրահարկ շենքի վրա ավիահարվածի պահը
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որը ֆիքսել է Գազայում բնակելի բարձրահարկ շենքի վրա ավիահարվածի պահը։
Ինչպես տեսանյութը մեկնաբանում են մի շարք ալիքներ, ըստ երևույթին, բնակիչները նախապես ծանուցվել են ավիահարվածի մասին, քանի որ տեսանյութի հեղինակը տեսախցիկը նախօրոք ուղղել է դեպի շենք և սպասել, որպեսզի արձանագրի հարվածի պահը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդասիրական օգնությունից ժամեր անց Ռաֆահ քաղաքից ծուխ է բարձրանում
Գազայի հատվածում գտնվող Ռաֆահ քաղաքից ծուխ է բարձրանում Եգիպտոսից տարածաշրջան հասած մարդասիրական օգնությունից ժամեր անց:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը ավիահարված է հասցրել Ջենինի մզկիթին
Իսրայելը ավիահարված է հասցրել Հորդանան գետի արևմտյան ափին՝ Ջենինում գտնվող Ալ Անսար մզկիթին։ Իսրայելական բանակը հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը կադրեր է հրապարակել․ ի՞նչպես են ապացուցում հիվանդանոցի հրթիռակոծության մեջ իրենց անմեղությունը
ՑԱԽԱԼ-ը հրապարակել է տեսագրություն` ապացուցելու համար, որ Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի հրթիռակոծությունը Իսրա...
Իսրայելը ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածը
Իսրայելը ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածը: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրի...